Безымянный-696x336Չկա նման բան 🙂

Թաթուլի ու Սուպեր Սաքոյի  սուպեր դուետը հասցրե՞լ էիք նայել, եթե ոչ, շնորհավորում եմ ձեզ, էլ չեք կարող նայել: Տեսահոլովակը յութուբից հեռացրել են ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ բողոքի հիման վրա: Մեր երգիչների  ադրբեջանա-թուրքական կլկլոցն  այնքան հարազատ էր ադրբեջանցիներին, որ մարդիկ հեղինակային իրավունքների ոտնահարումից վրդովվել են:

Խորը խղճահարություն եմ զգում մեր ազգի հանդեպ: Էս ուր հասանք:  Հազիվ մի երեք հատ տկլոր աղջիկ բերեն ասեն դե պարեք , իրենք էլ կլկլացնեն, նա-նա-նա: Ահավոր է: Փաստորեն կոմերցիոն հաջողությունների հասնելու միակ և անփոխարինելի ճանապարհը թուրքական հնչերանգ շեշտավորումով երգե՞րն են:
Լավ է գոնե ադրբեջանցիները կան, ու տեր են կանգնում իրենց ազգային երգերին, թե չէ, կորած էինք:

13625080_10208785315086289_77597282_n

Реклама