Երեկ գրառում էի կատարել հեռուստահաղորդավար ամուսիններ Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի հարցազրույցի վերաբերյալ: Դիտարկումներս նրանց մասնագիտական որակների շուրջ էին: Բայց պարզվում է՝ ոչ ոք իրավունք չունի ացնել աստվածուհի Լիլիթի և նրա ամուսին՝ կիսաստված և համատեղության կարգով աստվածուհու քուրմ Վահեի կողքով, իրավունք չունի նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնել. Վահեն հիսթերիայի նոպայի մեջ է ընկնում:

Հարգելի Վահե, դուրս արի Լիլիթի պահապան հրեշտակի դերից և նրա ազդեցության տակից: Հասկանում եմ՝ նա քո կինն է, և դու պետք է նրան պաշտպանես, բայց  դա կարելի է անել ադեկվատության սահմաններում, կամ ընդհանրապես արհամարհել և ամեն կարծի հայտնողին եթերներից ու  ֆեյսբուքյան ստատուսների միջոցով «չխայթել»: Պարտադիր չի կնոջդ քոմենթ գրած ամեն մեկի հետ  «բազառ անել»:

Հարցարույցներիցդ մեկում ասել էիր, որ կինն է ընտրում տղամարդուն, ու քեզ Լիլիթն է ընտրել: Դա իհարկե կարծիք է, որը իրավունք ունի գոյություն ունենալ: Բայց իմ համեստ կարծիքով,  հիմա քո արարքներով փորձում ես  ցույց տալ , որ տան տղամարդը դու ես ու Լիլիթին էլ դու ես ընտրել, ձեր տանն ամեն ինչ քո ասածով է: Նույն հարցազրույցում կինդ ասում էր, որ եթե որևէ քննադատություն իր դուրը չի գալիս՝ նա շաբաթներով «հոնքը բարձրացրած» է քայլում: Ավելի լավ է չվախենաս Լիլիթի հոնքերից ու վերջապես ընդունես, որ դուք երկուսդ էլ հիմա եթերում եք, որովհետև այդ նույն կարծիք, երբեմն էլ քննադատություն հայտնող մարդիկ ձեզ դիտում են ու ապահովում ձեր լսարանը: Հարգանք պահանջելուց առաջ չէր խանգարի հարգանք ցուցաբերել: Եվ երբեք մի հեգնեք այն մարդկանց, ում դուք  պարտական եք ձեր ստատուսով, դիրքով, անունով, եկամուտներով ու հայտնիությամբ: Մի վախեցեք  քննադատություններից, դրանք օգնում են կատարելագործվել ու աշխատել սխալների վրա: Վախեցեք, որ մի օր այդ քննադատություններն ընդհանրապես չեն լինի, որովհետև այդ ժամանակ դուք էլ կդադարեք գոյություն ունենալու թափանցիկ կդառնաք:

Սա էլ տեսանյութը

 

 

Реклама