Մեր հիշողություններում դեռ թարմ էր իրեն ասմունքող հորջորջող այս անակարդակ կնոջ խայտառակ պահվածքը Vitamin-ի բեմում և փողոցային բառապաշարով կռիվը «Երևանն է խոսում»  հաղորդման տաղավարում, երբ ստացանք նրա մասնակցությամբ հերթական հաղորդումը:

Ինչպես գիտեք սույն տիկինը երեխայի է սպասում: Բայց երբ մարդը զուրկ է լինում դաստիարակությունից, նա անգամ կնոջ համար այս ամենագեղեցիկ շրջանում չի կարողանում զսպել իր սանձարձակ մտքերը:

Մի քանի օր առաջ նայեցի Լիանա  Զուրաբյանի մասնակցությամբ  «Չէին սպասում» հաղորդումը: Դե գիտեք,  Սուրենին, ով հաղորադավարական էթիկայից զուրկ է և իր հաղորդման ռեյթինգի համար ում անկողին ու սպիտակեղեն ասես չի մտնի: Սկսեց Լիաննային ամեն առիթով հարցնել երեխայի հոր մասին: Տիկինն էլ թե,  «Վեցերորդ զգայարանի» մոգ Գաբրիելն է մոգություն արել, արագիլն է բերել, հայրիկին ճանապարհ դրեցի, երեխային պահեցի և այլն: Ամոթ ունեցիր, ապագա մայր ես և դեռ չծնված երեխայիդ մասին ինչպես ես արտահայտվում:

Սուրենն էլ հիշեց Լիաննա Զուրաբյանի ու Լալա Մնացականյանի  վեճը հաղորդումներից մեկի ժամանակ, ու առանց ուղեղն աշխատեցնելու ասաց միգուցե Լալա Մնացականյանից ես հղիացել: Լիաննա էլ, թե Սուրեն, ինչեր ես ասում, կինը կնոջը ինչպես կհղիացնի: Անգամ գրելուց եմ զզվում: հատակից էլ ցածր է ձեր մակարդակը, ձեր նմաննները պետք է երեխաներ չունենան ընդհանրապես: պատկերացնում եմ արդեն երեխային ինչպես ես դաստիարակելու ու ինչեր ես պատմելու իր  հոր մասին:

Երեխայի թեման քիչ էր, մի բան էլ իրեն Նազենի Հովհաննիսյանի հետ համամատեց, թե Նազենին ինձ մրցակից չէ: Իհարկե մրցակից չէ, Նազենին ուր, քո փողոցային բառապաշարն ուր: Նազենին մեր եթերի ամենակիրթ ու գրագետ հաղորդավարուհին է և համամատության եզր էլ չունի քեզ նման էժան թամադայի հետ, ով  Սևակից երկու տող անգիր արած արդեն քանի  պղծում է մեր հարսանիքներն ու եթերները:

Եվ ծնողները դեռ սրա նմանի մոտ իրենց երեխաներին ասմունք սովորելու են ուղարկում:

 

Реклама