Ինչպես գիտեք, ես շատ մանրակրկտորեն ուսումնասիրում եմ հայ հայտնիների էջերը տարբեր սոցիալական ցանցերում և գտնում այն ամենը, ինչը նրանք այդքան խնամքով թաքցնում են բոլորի աչքից 🙂

Այսօր իմ սրի տակով է անցնում Ալինա Մարտիրոսյանի Ինստագրամի էջը:

Ալինա ջան, դադարիր այս կերպ վարել էջդ, վերջիվերջո, հազարավոր հետևորդներ ունեցող հայտնի դեմք ես, եթե իհարկե չես հավակնում  «Одноклассники-ի թագուհի» տիտղոսին:

Ինչ ենք տեսնում Ալինայի էջում,

  1. Ալինա Մարտիրոսյանը նոր է գտել իր երջանկությունը և ամեն կերպ դա ցուցադրում է: Սրա մեջ իհարկե վատ բան չկա, եթե այն չարվի զզվեցնելու աստիճան էժանագին ձևով: Ալինան չի զլանում և ամեն աստծո օր իր է Բարոն Կարենի նույն դիրքով ու նույն դեմքով սելֆիներն է հրապարակում

collage

2. Համացանցի սկզբնավորման օրը պատրաստված նկարներ, սուրճի բաժակ՝բարի լույս գրվածքով, վարդ՝ թերթիկների մեջ Love  գրած, սուրճի բաժակների մեկ այլ տեսականի՝ սուրճի մեջ Ալինայի դեմքը: Լավ էլի, այ Ալինա ջան, ախր ֆոտոշոփի նման գիտելիքների տիրապետման դեպքում ավելի լավ է հեռու մնալ այդ ծրագրից:

14449120_1785693615022795_983673546599301120_n

3. Տարբեր բաներ «լսացնող» նկարներ

Ճիշտն ասած, հստակ չգիտեմ Բարոնը Ալինային մատանի նվիրել է թե ոչ, բայցԻնստագրամում  ամուսնական մատանիների լուսանկարների թվից կարելի եզրակացնել, որ նա դեռ չի արել այդ քայլը:

capture

4. Սիրո պատանեկան դրսևորումներ

Մի բան չեմ հասկանում, եթե մարդիկապրում եմ մի տան մեջ,քնումու արթնանում են մաիսին, ինչ է նշանակում առավոտյան ջրվեժների ու էլի հին ու բարի քարե դարի ժամանակներից մնացած սուրճի բաժակների նկարների վրա նշել ամուսնուն, ամուսինն էլ անպայյման կնոջը սրտիկով պատասխանի: Ո՞ւմ համար է այս ցուցամոլությունը: Ուրիշի աչքերի համա՞ր եք իրար սիրում:

capture

5. Անմակարդակ  և բանտային  հումորներ

Իրեն մշակութային գործիչ համարող մարդը չի կարող ինչ որ մեկի «ցավը տանել» և ուղտերի թքելուն երանի տալ…….

capture85

«Բերդի հումորներ» շարքից հաջորդ նկարը Ալինայի էջից:

Ալինա ջան, կամ քո էջի հումր բաժինը Բարոնն է վարում,կամ էլ չգիտեմ ինչ մտածեմ, երևի ադմիններից մեկը 6 ամիս Գորիսի հատուկ խստացված ռեժիմային (կռիտի) բանտում է անցկացրել…

96

%d6%86%d6%86%d6%86%d6%86%d6%86

4444

Ներկայացնելու դեռ շատ ու շատ բաներ կան, բայց կսահմանափակվեմ այսքանով: Այն, որ Ալինայի ճաշակը և արտահայտվելու ձևերն օր օրի վատանում են, ակնառու փաստ է: Արդարության համար ասեմ, որ համեմատեցի ավելի վաղ տեղադրված լուսանկարները ու եկա այն եզրակացության,որ Ալինային այսպսին իր կողքի տղամարդն է դարձրել:  Մինչ այդ նրա էջում կարելի էր գտնել տարբեր նախագծերից հետաքրիր լուսանկարներ ու գեղեցիկ սելֆիներ: Իսկ հիմա ամուսնու գաղութի ընկերների ճաշակին համապատասխանող հոմորներ ու աղոթքներ…

Реклама