Մի քանի օր առաջ Կամո Թովմասյանը լուսանկարներ էր հրապարակել իր բլոգում, թե ինչ տեսք են ունեցել հայ հայտնիները 6 տարի առաջ: Նայում ես լուսանկարներն ու զարմանում, միևնույն ժամանակ ուրախանում, թե 6 տարվա մեջ ինչ աճ են գրանցել մարդիկ:

Եթե 6 տարի առաջ Լիլիթ Հովհաննիսյանը կարող էր միջոցառման ներկայանալ սև զգեստով, սև հաստ զուգագուլպայով և արծաթագույն թատրոնի բեմից «գողացած»  կոշիկներով ու այս սարսափելի սանրվածքով, ապա այսօր նա որևէ միջոցառումից առաջ օրերով պատրաստվում է, ընտրում է առիթին համապատասխան զգեստ, դիմահարդարում ու աքսեսուարներ:

Այնպես որ իրեն ոճի իկոնա հռչակելուց ու մեծամիտանալուց առաջ, վատ չէր լինի Լիլիթն իր 6 տարի առաջվա լուսանկարները նայեր…

 

Реклама