Հայաստանում ոչ մի բանի միջինը չկա, կամ մի ծայրահեղությունն է, կամ՝ մյուս: Վերջապես դուրս ենք գալիս քյարթուիզմի դարաշրջանից ու էլ ամեն քայլափոխի չենք հանդիպում սպիտակ նիվայով, սև շորերով ու ճկույթի երկար եղունգով տղամարդկանց: Ազատվեցինք այս ամենից ու ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ աղջիկներից շատ իրենց խնամքով զբաղվող քնքուշ տղամարդիկ:

Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել է Ալեքսանդր Բաբասյանի դեմքի դիմակով լուսանկարին: Էլի եմ կրկնում, դեմ չեմ չեմ, որ տղամարդիկ խնամված լինեն, հետևեն իրենց արտաքինին ու հիգիենային, բայց կարիք չկա դա նկարել ու դեռատի ֆեշըն բլոգերի նման պուպսիկ մեկնաբանություններով տարածել համացանցում: Վերջապես տղամա՞րդ եք, թե՞  կոսմետիկա գովազդող օրիորդ:

Իհարկե Բաբասյանը իր ոճի մեջ անմակարդակ պատասխանեց գրառմանս, թե բա գոհ եղեք, որ ոտքերիս եղունգենրը կտրելուց չեմ լուսանկարվել: Իհարկե չեմ կասկածում, որ մի օր էլ դա կանես, Ալեքսանդր ջան…

14676765_1714782688841628_9157608618604888064_n

Բաբասյանի դեպքում բվիճակն այնքան վատ է, որ էլ գրել էլ չարժե նման մակարդակ ունեցող մարդու մասին, բայց հարցը նրանում է,որ  նրա օրինակին այսօր էլ հետևեց երգիչ-երգահան Նիկ Եգիբյանը: Մեր սիրելի Նիկն էլ ինստագրամում լուսանկար հրապարակեց, որտեղ ինքը դեմքի կոսմետիկ դիմակով է:  Չգիտեմ, երևի ես տեղյակ չեմ ու հայ տղամարդիկ ում մաշկն է ավելի նուրբ ֆլեշմոբ են սկսել…

14553214_1331736096836473_8193382696806776832_n

Реклама