Տաթևիկ Ադումյանը հայկական սերիալային ինդուստրիա մուտք գործեց «Հրեշտակների դպրոց» սերիալի շնորհիվ: Աղջիկն այն ժամանակ իր հասկակաիցներից տարբերվող արտաքին ուներ և շատ գեղեցիկ  դիմագծեր: Նա իր այդ արտաքինով  տպավորություն գործեց հեռուստադիտողի վրա և սերիալի ավարտից հետո շարունակեց դերասանուհու  կարիերան:

Գուցե պատճառը վաղ տարիքում հանդիպած հաջողությունն էր, որ Տաթևիկը այդպես էլ չգտավ իրեն այս ոլորտում ու մինչ օրս փնտրտուքների մեջ է: Նա մեկ մտերիմ է Անատի Սաքանյանի ու Նանայի հետ, նրանց հետ նարգիլե-փարթիների է մասնակցում, գրկախառնվում, լուսանկարվում, հետո ամիսներով մոռանում ընկերուհիներին ու նոր շրջապատ գտնում իր համար՝ կախված այդ պահին որ նախագծին է մասնակցում:

Բացի անկայուն բնավորությունը, Տաթևիկը նաև տարվել է պլաստիկ վիրահատություններով:

14240723_420192881484582_1902676001_n

Նա ընդամենը 24 տարեկան է, բայց արդեն այնքան է ձգել մաշկը, 10 անգամ փոքրացրել քիթը,ձևափոխել ականջները, որ լուսանկարներում 44-ամյա կնոջ տեսք ունի:

Օրինակ՝ այս լուսանկարում, Տաթևիկը ոչնչով չի տարբերվում 32-ամյա Նանայից:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երիտասարդ, թարմ մաշկով և դեռ կնճիռներ չունեցող աղջիկն այսքան չարաշահում դիմահարդարումը: Ի՞նչն է նա ուզում թաքցնել՝ տարի՞քը, պլաստիկ վիրահատությունների անհաջող արդյունքնե՞րը, թե՞ մեկ այլ բան…14718298_783668771771461_8600855817660399616_n

Реклама