Ընդհանրապես տարածված կարծիք կա, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներն աչքի չեն ընկնում համեստությամբ, ամոթխած պահվածքով և ընդունված բարոյական նորմերին հետևելով: Իհարկե սա ոչ բոլորին է վերաբերվում, և հաճախ էլ՝մի քիչ չազանցված է ներկայացվում: Բայց լինում են դեպքեր, որոնք ոչ միայն հաստատում են այդ կարծիքն, այլ՝ էլ ավելի վատ կարծիք կազմելու հիմք են ստեղծում:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում  դերասանուհի Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության վերաբերյալ: Տաթևիկը և իր մենեջերը հերքում են այդ լուրերը, դեռ մի բան էլ մուննաթ գալիս լրագրողների վրա, որ համարձակվել են հանրային մարդու մասին գրել:

Բայց Տաթևիկը մոռանում է, որ առանց ծուխ կրակ չի լինում, և իր ամուսնալուխության մասին ասեկոսեներն էլ օդից չեն ծնվում:

Օրինակ երեկվա Վաչե Ամարյանի տարածած տեսանյութից հետո ի՞նչ պետք  է խոսեն ու քննարկեն  մարդիկ: Նկարահանող խումբը ինչ-որ տեղ է գնում և մեքենայի մեջ Տաթևիկը նստել է Վաչեի գիրկը քիչ չէ, մի բան էլ քիչ է մտնում տեսախցիկի առաջ «ուտի» Վաչեին: Հիմա կասեք ՝դա իրենց դերն է, դերի մեջ են, բայց այստեղ հիմարներ չկան: Շատ լավ կարողանում ենք տարբերել ֆիլմի հատվածն ու դերային խաղը կադրից դուրս հարաբերություններից:

 

Реклама