Մեր հայ աստղերի Ինստագրամներին հետևողները կմտածեն,թե նրանք բոլորը իդեալական արտաքին ունեն, խնամված և ձիգ մաշկ, գեղեցիկ ու ընդգծված շուրթեր և փարթամ ու փայլուն մազեր, ԲԱՅՑ…շտապեմ հիասթափեցնել ձեզ: Ձեր սիրելի աստղերը այդ տեսքն ունեն միայն այն լուսանկարներում, որոնք ԻՐԵՆՔ են ներկայացնում, որտեղ իրենք են ընտրել լուսանկարվելու դիրքն ու լուսավորությունը: Իսկ մնացած լուսանկարներում, որոնք արվել են պահատմամբ կամ ուրիշների հետ, նրանց տեսքն առանձնապես խանդավառություն չի առաջացնում և ցուցադրում է  պլաստիկ վիրահատությունների տխուր հետևանքները:

Անցնենք օրինակներին,որ ինձ չմեղադրեք «նախանձ» լինելու մեջ 🙂

Լուսանկար, որը Լիլիթ Հովհաննիսյանն է տեղադրել իր Ինստագրամում

Նույն գեղեցկուհի Լիլիթի պատահական լուսանկարը,որտեղ երևում է, թե ինչքան է նա չափն անցել շրթունքները բոտոքսի հարցում և ինչքան շատ է ձգել մաշկը,որ չի կարողանում նորմալ ժպտալ:

circle-5

 

circle-1

Հաջորդը Դիանա Գրիգորյանն է: Դիաննայի լուսանկարները սոցիալական ցանցերում միշտ շատ գեղեցիկ են, էֆեկտներով լավ մշակված և նայողի մտքով երբեք չի անցնի, որ իրականում Դիանայի մաշկն այնքան էլ լավ վիճակում չէ և կոսմետոլոգների շտապ միջամտության կարիք է զգացվում:

circle-2

Հռիփսիմե Հակոբյանը շատ անգամներ է հայտնվել իմ նշանակաետում վատ դիմահարդարման և անշաճակ հագնվելու պատճառով, բայց այս անգամը մթագնեց բոլոր նախորդ դեպքերը:

Նայեք, խնդրեմ սա նույն միջոցառումից Հռիփսիմեի մեզ ներկայացրած լուսանկարն է՝

12

Եվ այն լուսանկարը, որն արվել է լուսանկարչի կողմից: Պարզապես սարսափելի է: այստեղ Հռիփսիմեն մեզ հիշեցնում է ամերիկյան կոմիքսների սուպերհերոս Հալկին:

circle-3

Էմմիի մասին արդեն գրել եմ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների և անճանաչելիորեն փոխվել դիմագծերով:

Էմմիին էլ արդեն կարող ենք դասել բոտոքսի պատճառով ժպտալ չկարողացողների շարքին:

circle-6

 

 

 

 

Реклама