Հիշո՞ւմ եք մի ժամանակ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ»  խումբ կար, որտեղ ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը քննարկում էին մեր եթեր անորակ արտադրանքը, փորձում էին լուծումներ գտնել: Ափսոս հիմա այդ խումբը չկա,կամ չգիտեմ, երևի ակտիվ չէ, թե չէ քննարկման թեմաների պակաս չէր լինի:

Հիմա էլ նոր տենդենց է հայկական TV-ներում. մեր սեփական արտադրած աղբը, ողբը լացը ու դերասանների անտաղանդ խաղը քիչ էր, մեկը մյուսի հետևից սկսեցին  հնդկական սերիալներ ցուցադրել:  Արմենիա TV-ից ամենաքիչն էի սպասում նման էժան քայլ: Դուք ունեք բարձր ռեյթինգ, մակարդակով քաղաքական ու սոցիալական թեմատիկայով  հաղորդումներ, ու դրանց կողքին ցուցադրելու եք  հնդկական անմակարֆդակ սերիալները: Այնպես էլ  րոպեն մեկ եթերով մեզ «բարի լուր» եք ասում՝ «հնդկական հեռուստասերիալների գլուխգործոցը ներխուժում է հայկական հեռուստաեթեր, հնդակական լավագույն և բարձրորակ հեռուստասերիալը միմիայն Արմնենիա TV-ի հեռուստադիտողների համար»: Ի՞նչ անենք, հիմա էլ սկսելու են երեխաների անունները Իչակի, Ռաջ, Ջիմմի,Զիտա ու Տապասիա դնել…ու  իշալլահ-ի փոխարեն «Ռամը մեզ օգնական» ասեն:

Էս ո՞ւր ենք գլորվում, ուշքի եկեք: Գլխիս սմեջ չի տեղավորվում, միաժամանակ և հայկական պատմական սերիալ եք ցուցադրում, և նման ցածրորակ սերիալ…

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmeniaTVMain%2Fvideos%2F1185519928182207%2F&show_text=0&width=560

Реклама