Վաղուց արդեն նորություն չէ, որ հայկական շոու բիզնեսն իր պլինտուսի մակարդակին հավասար ներկայացուցիչների և նրանց մատուցած աղբի հետ կործանված մի երևույթ է:

Բայց կան այդ կործանված երևույթի կարկառուն դեմքեր, ովքեր շարունակում են իրենց հետ սերունդ կործանել: Խոսքս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, ով չի ալարում և ամեն ամիս մեզ իր հերթական շեդեվրով է «ուրախացնում»:

Այսօր Լիլիթն  հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը: Ամեն անգամ նրա նոր տեսահոլովակներից հետո քեզ թվում է, որ ավելի սարսափելի և հակաէսթետիկ բան չի կարող լինել, և ամեն անգամ մենք թերագնահատում ենք երգչուհու հնարավորությունները. ավելի զզվելի և վատ կարող է լինել, հարգելիներս, դա կլինի նրա հաջորդ տեսահոլովակը:

17103290_1262353360509257_3918422379643643804_n

Հիմա մի քանի կոտով անդրադառնամ այս կատաստրոֆային:

1.Սկսենք վերնագրից: Այս երգչուհին չի կարողանում ազատվել Օդնոկլասնիկից ժառանգություն մնացած  լատինատառով հայերեն բառեր գրելու սովորությունից:   Չեմ  էլ կարող նույնիսկ նկարագրել նողկանքի  աստիճանը նման երևույթների հանդեպ: Երբ կիրթ ու գրագետ մարդիկ պայքարում են համացանցում հայատառ և հայերեն գրելու համար, ծրագրեր ու հեռախոսների հավելվածներ են մշակում, գրանցում փոքրիկ հաջողություններ այդ  բարդ  ճանապարհին, հայտնվում է Լիլիթի նման մեկը և լատինատառ հայերենով տեսահոլովակների վերնագրեր մատուցում՝ «Chkites honderd», «Hetdimo» և այլն:  Լիլիթ, ազատիր մեզ քեզնից,  LAV JAN?

2. Իմաստազուրկ շարժումներ և հետույքի թափահարում

Հիշում եք, կար  ժամանակ, երբ մեր երգիչ երգչուհիներն իրենց երգերը կատարելիս бревно- ի նման կանգնում էին բեմում ու ճղճղալով կուլ տալիս բարձրախոսը: Այդ ժամանակներում այն մարդիկ, ովքեր գոնե մի քիչ շարժվում էին ու պար հիշեցնող մի քանի շարժում  անում, սկսեցին համարվել լավ պլաստիկա ունեցող «պարի վարպետներ»: Այդ քչերի թվին էր պատկանում Լիլիթը, ով կարողանում էր իր տեսահոլովակներում «պարել»: Բայց գնալով նրա պարը դարձավ ընդամենը իմաստազուրկ շարժումների համախումբ և հետույքի ակտիվ թափահարման գործընթաց:

Լիլիթ ջան, մի մոռացիր, որ քո մարմնի այդ հատվածում դու շաաատ մեծ «գաղտնիք» ես թաքցնում և ակտիվ շարժումները կարող են վատ հետևանքներ ունենալ:

pjimage-1

 

3. 3-րդ կետով ուզում եմ ընդհանրացնել և անդրադառնալ այս տեսահոլովակ կոչված թյուրիմացության սյուժեին: Երևի փորձել են Վերկա Սերդյուչկայի մոռացված  կերպարը վերակենդանացնել և ինչ-որ գրոտեսկային բան ստանալ, ծաղրել մեր հասարակության մեջ առկա արատավոր երևույթները,  բայց ստացել են փսիխոզով տառապող թմրամոլի զառանցանքի  սղագրություն:

Տեսահոլովակի պրեմիերան անելուց մոռացել եք  գրել «նյարդերից թույլ մարդիկ չնայեն»:

%d5%b8

%d6%84

Եվ, որպեսզի համոզվեք, որ այս անգամ Լիլիթն իրոք չափն անցել է, բայեք համացանցում նրա տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանությունները: Այս անգամ Լիլիթին քննադատություններից չեն կարողանում փրկել անգամ նրա «գժուկ ֆան»-երը:

3

6

%d5%a5

 

Реклама