Այն, որ լավ ընկերուհիների մասին պատմությունների մեծ մասը միֆեր են, շատ լսած կլինեք: Խոսքն այն մասին է, որ իրականում լավ ընկերուհիների դիմակի տակ սովորաբար չկամեցող ու նախանձ մարդիկ են լինում, ովքեր պահը չեն կորցնում պուպուշ ժպիտով իրենցից ակնհայտ առավել ընկերուհուն խայթելու, ցածրացնելու համար: Ահա այդպիսի շուբիզնեսյան մի ընկերուհի էլ Տաթև Սարգսյանն է: Մի աղջիկ, ով ոչնչով աչքի չի ընկնում, բայց չգիտես ինչու, միշտ քննարկում են նրան, ու ի վերջո, նրան սելեբրիթի են համարում: Չնայած ինչու եմ ասում «չգիտես ինչու»՝ լավ էլ գիտեմ: Բանը նրանումն է, որ մեկ-երկու հպանցիկ սերաիլային դերեր խաղացած այս աղջիկը գտել է հեշտ ձևը հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար: Նա պարզապես իրեն ընկերուհիներ է ընտրում արդեն իսկ հայտնի, սիրված ու համացանցում շատ հետևորդներ ունեցող մարդկանց, օրինակ՝ ինչպիսին Շուշան Երիցյանն է: Բայց գիտե՞ք ինչ է անում Տաթևը. Նա հավատարիմ ու կամեցող ընկերուհու դիմակի տակ անընդհատ ուզում է իրեն համեմատել Շուշանի հետ, ֆոտոշոփում է իր նկարները, որ մաքսիմալ նման դառնա Շուշանին, դե իսկ ամենաստոր բանը, որ նա անում է, իբրև պատահաբար, համացանց է ներբեռնում Շուշանի մասնակցությամբ այնպիսի ֆոտոներ, որտեղ ինքը ֆոտոշոփված կամ ստացված է, իսկ Շուշանը՝ ոչ այնքան ցանկալի տեսքով, որի սովոր են տեսնել նրա երկրպագուները: Ի՞նչ ես ուզում ասել այս նկարներով, Տաթև՛, որ Շուշանը թեև պահանջված մոդել է, բայց կոլո՞տ է (Նկար 1), որ չնայած բոլորը Շուշանի դեմքը կատարյալ են համարում, բայց նրա աչքերի տակի պարկերը Ձմեռ պապի մեշոկից մե՞ծ են (Նկար 2), թե՞ ուզում ես ասել, որ դու ավելի սիրուն ես, քան Շուշանը (Նկար 3), որտեղ դու լրիվ Շուշանի կերպարի մեջ ես, իսկի Շուշանն էլ՝ անհաջող: Մի խոսքով՝ ինչ անում ես, լավ ես անում, բայց մի արա դա քեզ ընկեր համարող մարդկանց հաշվին:

Նկար 1.

17160420_394389204267011_951516593_n

Նկար 2.

17204117_394388544267077_802646381_n

Նկար 3.

17197992_394388967600368_1813803478_n

17204107_394389200933678_53385301_n

17197921_394389207600344_1907789927_n17197844_394388187600446_647856361_n

17198626_394389210933677_1453921100_n

Реклама