Դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանի և դերասանուհին Լիլիթ Տիտոյանի ընտանեկան ֆոտոշարքերն ու ընտանեկան երջանկության մասին հարցազրույցները դեռ անցած տարի համացանցի ամենասիրելի նյութերից մեկն էին համարվում: Դերասանները սիրով պատմում էին իրենց երեխաների մասին, դե իսկ 9-ամյա որդուց հետո աղջկա ծնունդի կապակցությամբ հարցազրույցներից մեկում Սուրենն ասել էր. «Աղջիկս իմ մեջ այլ զգացմունքներ է առաջացրել»: Թվում է թե իրար սիրող զույգին երկրորդ երեխան ավելի ամուր կապով պիտի կապեր, սակայն ըստ որոշ խոսակցությունների՝ դստեր ծնունդից հետո դերասանական զույգի ընտանեկան կյանքում ամեն ինչ այնքան էլ հաշտ ու խաղաղ չէ ու որ իրականում Լիլիթն ու Սուրենը ամուսնալուծվել են:

17857511_412375965801668_2141321738_n Հետաքրքրության համար որոշեցի ուսումնասիրել դերասանների սոցէջերն ու համոզվեցի, որ խոսակցությունները կարող են հավաստի լինել: Սուրենի ինստագրամում ով ասես կա, բացի սեփական կնոջից ու երեխաներից: Ավելին, Սուրենն իր սոցէջերում ամեն կերպ ընդծում է, որ ազատ տղամարդ է ու ինչպես և հարիր է նման կարգավիճակում գտնվող տղամարդուն, նա չի «ալարում» գրավիչ ու ցանկալի տեսքով սելֆիներ հրապարակել և ցուցադրաբար կարծես թե ուզում է ասել, որ նրա կյանքում նոր փուլ է: Իսկ ահա Լիլիթի ֆեյսբուքյան էջում վերջին հրապարակումն արված է անցած տարվա մայիսին: Դերասանուհին դրանից հետո կա՛մ «փակել» է իր պրոֆիլը, կա՛մ էլ առհասարակ հրապարակումներ չի անում: Երկու դեպքում էլ, սակայն, փաստն այն է, որ դերասանուհին մեկուսացել է ու խուսափում է հանրային քննարկումներից: Որքանո՞վ են հավաստի իմ ենթադրությունները՝ կարող են հերքել կամ հաստատել միայն այս ընտանիքի անդամներն ու մտերիմները: Շատ կուզենայի սխալված լինել, որովհետև ցավալի կլինի, եթե հաստատվի, որ մեր հասարակության ևս մեկ գեղեցիկ ու առողջ ընտանիք քայքայվել է:

17858145_412375962468335_1762288143_n

Реклама