Երբ աղջիկներն ընտրում են դիմահարդար, նրանք սովորաբար ուսումնասիրում են դիմահարդարի էջերը սոցիալական ցանցերում, և փորձում նրա աշխատանքների մեջ հայտնիների փնտրել: Եթե դիմահարդարի մոտ հաճախում են հայտնի դեմքեր, երգչուհիներ, դերասանուհիներ, ովքեր բավականի քմահաճ հաճախորդներ են համարվում, և նրանք հավանում են նրա աշխատանքները, ուրեմն կարելի է հանգիստ այցելել տվյալ մարդու մոտ:

ԲԱՅՑ…կա մի ցավոտ բայց,  դիմահարդարներն իրենց փիարով զբաղվելու ընթացքում, մոռանում են, որ չպետք է վնասեն աստղերին: Շատ հաճախ իրենց «զորությունը» և հրաշքներ գործելու ունակությունը ցույց տալու համար նրանք հրապարակում են աստղի լուսանկարը մինչև դիմահարդարումը և դիմահարդարումից հետո: Եվ այդ նախքան դիմահարդարումը լուսանկարներում աստեղերն այնքան անմխիթար ու սարսափելի վիճակում են, որ նայողին թվում է անբուժելի հիվանդին վերջին քիմիաթերապիայից հետո են նկարել:

Աստղերը պետք է պարզապես արգելեն իրենց դիմահարդարներին նման ձևով խայտառակել իրենց ՝ սեփական գործն առաջ տանելու համար: Ի վերջո վճարողը դուք եք, և իրավունք ունեք պահանջել մաքսիմալ  հարմարավետություն  և հարգանք ձեր անձի հանդեպ: Չէ որ դուք ձեր հանդիսատեսի և երկրպագուների համար իդելական եք, շատերը երազում են ձեզ նմանվել: Ու երբ մարդը տեսնում է ձեզ այդ տեսքով, միայն հիասթափվում է, ու իրեն խաբված զգում…

 

Реклама