Երեկ ընկերուհիներիցս մեկը ցույց է տալիս երգչուհի Սոնե Սիլվերի լուսանկարն ու ասում, որ նրա դիմահարդարումից է ուզում, ասւմ եմ՝ սա Սոնե Սիվերը չի, մոդել Սյուզան Սեդրակյանն է :Ճ ախր շատ նման է, գրեթե չի տարբերվում:

Ու այդպես այդ նմանությունից հետո որոշեցինք ուսումնասիրել մեր մի քանի աստղիկների ինստագրամյան էջեր, պարզվում է կամ նրանք նույն պլաստիկ վիրաբույժի մոտ են հաճախում, կամ նույն դիմահարդարի, դե կամ էլ, հնդկական սերիալների մոտիվներով՝ կորած քույրեր են:

Մի շատ-շատ վատ տենդենց է նկատվում, մեր հայտնի աղջիկներն ու կանայք գնալով նույն դեմքն են ձեռք բերում, արդեն անգամ դժվար է առաջին հայացքից նրանց տարբերել:

Բոլորը կորցրել են իրենց անհատականությունն ու մի հաստոցի տակից դուրս եկած ապրանքներ են հիշեցնում…

pjimage (2)

pjimage (1)

Реклама