Երեկ կայացավ  «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մեզ համար մրցույթը մեկնաբանում էին Հայաստանի վաստակավորները՝ Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Ու ինչպես միշտ մեր հաղորդավարները «փայլեցին»  հաղորդավարական էթիկային տիրապետելու իրենց հմտություններով: Եվ դրա արդյունքում այսօր հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցում գլխավոր հերոսներ են դարձել: Հասկացանք հայ եք, հայրենասեր եք, բայց գոյություն ունեն միջազգային մրցույթների լուսաբանման կանոններ, որոնք ընդհանուր են բոլորի համար և ամենևին կարիք չկա այդ կարևոր պահին կեղծ հայրենասիրական զեղումներին տրվել: Պաթոսը թողեք մի կողմ, խնդրում եմ ձեզ, ի՞նչ է նշամակում երկրի անունը (թեկուզ և թշնամի երկիր) հայտարարելուց հետո Եվրատեսիլը մի կողմ թողած Շուշիի ազատագրումից ու հայոց բանակի հզորությունից խոսել: Դա էլ քիչ չէ, Արշվիկի ֆինալ անցնելը մայիսյան հաղթանակ հռչակել: Դուք «Զինուժ» չեք վարում, ընդամենը երգի մրցույթի մեկնաբաններ եք, բարի եղեք թարգմանեք ու մեզ ներկայացրեք երգի ու երգչի մասին տեղեկություններ: Երկրի ու բանակի հարցը թողեք ավելի կոմպետենտ մարդկանց: Վերջապես սովորեք տարբերել կարևորը՝ անկարևորից:

pjimage